ԱՄՆ փոխնախագահի թվիթերյան էջից հեռացվել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի այցելության մասին հրապարակումը
Այսօր, Ջեյ Դի Վենսի թվիթերյան (X) էջից հեռացվել է նրա՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր կատարած այցելության վերաբերյալ հրապարակումը։ Ավելի վաղ, փոխնախագահի էջում տեղադրվել էր լուսանկար, որը պատկերում էր նրան և երկրորդ տիկին Ուշա Վենսին «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիրում։ Գրառման մեջ նշվում էր, որ այսօր նրանք ներկա են գտնվել 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում ծաղկեպսակների զետեղման արարողությանը։…