ՀՀ ՆԳՆ համակարգված մոտեցում է ցուցաբերում ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացման գործընթացում
ՀՀ Ներքին գործերի նախարարությունը համակարգված մոտեցում է որդեգրել Եվրոպական Միության հետ վիզային ռեժիմի ազատականացման գործողությունների ծրագրի արդյունավետ իրականացման հարցում։ Այս մասին հայտարարել է ՆԳՆ փոխնախարար Արմեն Ղազարյանը խորհրդարանական գործընկերության հանձնաժողովի հինգերորդ նիստում։ Նիստի ընթացքում քննարկվել են Հայաստան-ԵՄ նոր գործընկերության օրակարգին վերաբերող հարցերը։ Ընդգծվել է վիզային ռեժիմի ազատականացման գործում գրանցված առաջընթացը, որը ներառում է կարճաժամկետ վիզաների…