Ազգային ժողովում կայացավ Պացիենտների իրավունքների պաշտպանության միջազգային համաժողով
Արմինֆո. Ազգային ժողովում նախօրեին մեկնարկել է Պացիենտների իրավունքների պաշտպանության միջազգային համաժողովի աշխատանքը, որը նվիրված է Հայաստանի Հանրապետության կողմից Եվրոպայի խորհրդի Օվիեդոյի կոնվենցիայի վավերացմանը։ Համաժողովի բացմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Նա կարեւորել է նման միջոցառման անցկացումը՝ ընդգծելով, որ 2025 թվականի ապրիլի 18-ին կատարված վավերացումը Հայաստանի կողմից իր հանձնառությունը վերահաստատելու հստակ նշան…