Պատգամավոր Թովմասյանը դիմել է արդարադատության նախարարին՝ Միքայել արքեպիսկոպոսի իրավունքների խախտման կապակցությամբ
Հայաստանի խորհրդարանի անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանը պաշտոնապես դիմել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին՝ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ ստեղծված իրավիճակի կապակցությամբ։ Պատգամավորի հայտարարության համաձայն՝ արքեպիսկոպոսը զրկվել է կիրակնօրյա պատարագին մասնակցելու և Սուրբ Հաղորդություն ստանալու հնարավորությունից, նույնիսկ այն պայմաններում, երբ նա պատիժ է կրում հիվանդանոցում՝ առողջական վիճակով պայմանավորված։ «Սա պարզապես «կազմակերպչական խնդիր» չէ․…