«Ուժեղ Հայաստան» դաշինքը դիմում է ներկայացրել ԿԸՀ-ին՝ խորհրդարանական ընտրությունների արդյունքները չկայացած ճանաչելու պահանջով
Հունիսի 12-ին «Ուժեղ Հայաստան» դաշինքը դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ պահանջելով չկայացած ճանաչել հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Դաշինքի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Վարդևանյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ դաշինքն ունի ենթադրյալ խախտումների վերաբերյալ մեծ թվով ապացույցներ։ Նրա խոսքով՝ իշխանությունը, որը մշտապես հայտարարում է արդար և թափանցիկ ընտրությունների անցկացման մասին, գործնականում չի կարողացել դա ապահովել։…