Փաշինյանի ձախողումները և Հայաստանի ապագան
Իմ վերջին հարցազրույցում «Արմենիա» հեռուստաընկերությանը ես անդրադարձել Հայաստանի ներկա իրավիճակի և մեր երկրի ապագայի հարցերին՝ հատկապես իշխող ռեժիմի քաղաքականության հետևանքների տեսանկյունից։ Առաջին հերթին, անհրաժեշտ է նշել, որ իշխանությունները, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, անում են ամեն ինչ՝ իրենց ծավալած աղետալի քաղաքականության և դրա հետևանքները թաքցնելու համար։ Նրանց ամենամեծ ձախողումը, որը հայ ժողովրդի հիշողության մեջ կմնա դարերով,…