ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) կողմից Nestle ընկերության NAN ապրանքանիշի մանկական սննդի վտանգավոր ճանաչված խմբաքանակն առգրավվել և ոչնչացվել է։ Այս մասին տեսչական մարմինը հայտնում է՝ հրապարակելով համապատասխան տեսանյութը իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում։
Ավելի վաղ տեղեկություն էր ստացվել, որ Ավստրիայում, Չեխիայում և Սլովակիայում HiPP մանկական սննդի արտադրական շարքում առնետի թույն է հայտնաբերվել։
ՍԱՏՄ մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը հայտնում է, որ գերատեսչությունը Hipp արտադրանք ներմուծողին կտեղեկացնի՝ պարզելու, թե արդյոք նույն արտադրական շարքից խմբաքանակներ են ստացվել Հայաստան, որտեղ հայտնաբերվել են թունավոր նյութեր։ Եթե նման խմբաքանակներ հայտնաբերվեն, դրանց սպասվում է նույն ճակատագիրը, ինչ NAN-ի արտադրանքին։