Խորհրդարանում տապալվեցին անհետ կորած զինծառայողների ծնողների լսումները
Արմինֆո. Անհետ կորած զինծառայողների հարազատները ստիպված են եղել 2020 թվականի 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող զեկույցը գաղտնազերծելու հարցով լսումներ անցկացնել Հայաստանի խորհրդարանի դիմացի փողոցում, քանի որ երկրի իշխանությունները հրաժարվել են նրանց մեծ դահլիճ տրամադրել։ Այս մասին լրագրողներին տեղեկացրել է անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանը, ով համաձայնել էր անցկացնել այդ լսումները և աջակցել ծնողներին։ Նրա խոսքով՝ նախապես ներկայացվել…