Դավիթ Մինասյանի գործով նոր զարգացում

ՀՀ դատախազության հսկողության ներքո 18-ամյա Դավիթ Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց վերացվել է։ Այս մասին իմ ֆեյսբուքյան էջում հայտնում է նրա փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։ «Դավիթ Մինասյանը քիչ առաջ ազատ արձակվեց «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից», – գրել է Լուսինե Մարտիրոսյանը։ Հիշեցնեմ, որ ապրիլի 1-ին ՀՀ դատարանը երկու ամսով երկարաձգել էր Դավիթ Մինասյանի նախնական կալանքը։ Ըստ մեղադրանքի՝…

Read More

Հայաստանում թմրամիջոցների ապօրինի շրջանառության պատիժները կարող են խստանալ տեխնոլոգիաների կիրառման դեպքում

Հայաստանի Ազգային ժողովում քննարկվում են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի կողմից ներկայացված օրենսդրական փոփոխությունները, որոնք նպատակ ունեն խստացնելու թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների պատժերը, հատկապես երբ դրանք իրականացվում են տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով։ Ապրիլի 14-ի ընթացքում տեղի ունեցած քննարկման ընթացքում պատգամավոր Սարգսյանը նշել է, որ իրավապահ մարմինների կողմից հայտնաբերված նման հանցագործությունների թիվը վերջին շրջանում…

Read More

«Ուժեղ Հայաստան» կուսակցության մեկ այլ անդամ ձերբակալվել է

Իրավապահ մարմինները ձերբակալել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության մեկ այլ ներկայացուցչի։ Կուսակցության մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը լրագրողների հետ կատարած հարցազրույցում հայտնեց, որ բերման է ենթարկվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության Վայքի գրասենյակի պատասխանատու Վերժինե Ստեփանյանը։ Ըստ առկա տեղեկությունների՝ Ստեփանյանը փաստաբանի ներկայությամբ հարցաքննվում է Եղեգնաձորի Քննչական կոմիտեում։ Ձերբակալության պատճառները մնում են անհայտ։ «Մենք կարող ենք մի բան պնդել․ սա…

Read More

Սփյուռքի ազգային զորաշարժի խորհրդաժողովի հայտարարություն

Ապրիլի 11-12-ը Փարիզում կայացած Սփյուռքի ազգային զորաշարժին նվիրված խորհրդաժողովը, որին մասնակցել են Հայաստանից, Արցախից եւ 26 երկրներից ժամանած ավելի քան 150 հեղինակավոր մտավորական, քաղաքական, հանրային եւ համայնքային գործիչներ, հանգամանալից քննարկեց համազգային մարտահրավերների եւ աշխարհաքաղաքական նոր իրողությունների պայմաններում Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ներկայիս պատկերը եւ համահայկական օրակարգերի շուրջ զորաշարժի անհրաժեշտությունը։ Խորհրդաժողովի բացման նիստին տեսաերիզով իրենց ողջույնի խոսքերը հղեցին…

Read More

Երևանցիների գրպանին հարվածող անգործությունը. Գյուրջյան փողոցը կրկին ցեխաջրի լճ է վերածվել

Երևանի քաղաքապետարանի անգործությունը և անպատասխանատվությունը շարունակում են ֆինանսապես հարվածել մայրաքաղաքի բնակիչների գրպանին։ Ապրիլի 12-ի երեկոյան տեղացած անձրևը Նոր Նորք վարչական շրջանի Գյուրջյան փողոցը կրկին վերածել է անանցանելի ցեխաջրի լճի։ Իրավիճակը սրվել էր այնքան, որ քաղաքացիներն ստիպված էին եղել կանչել Փրկարար ծառայությանը՝ իրենց մեքենաները ջրի գերությունից դուրս բերելու համար։ Համաձայն ՆԳՆ Փրկարար ծառայության հաղորդագրության՝ ապրիլի 12-ին,…

Read More

Հարավային Կովկասում նոր ստատուս-քվո է, Ռուսաստանի ազդեցությանը մարտահրավեր է նետված

Հարավային Կովկասում հաստատվել է նոր ստատուս-քվո, որը նախկինի նման չի լինի։ Այս մասին հայտարարեց պատմական գիտությունների թեկնածու, Ռուսաստանի ԱԳՆ ՄԳԻՄՕ Միջազգային հետազոտությունների ինստիտուտի Եվրաատլանտյան անվտանգության կենտրոնի առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովը «Հետխորհրդային պետությունները. նոր դերի որոնում փոփոխվող աշխարհում» թեմայով տեսակամրջի ընթացքում։ Նրա խոսքով՝ մենք դիտում ենք տարբեր խաղացողների ակտիվացում, ինչը նշանակում է, որ Ռուսաստանի բացառիկ ազդեցությանը…

Read More

Թուրքիան հանդես է գալիս որպես տարածաշրջանային անվտանգության և դիվանագիտության ակտիվ խաղացող

Թուրքիան ներկայումս ակտիվորեն ներգրավված է տարածաշրջանային անվտանգության և դիվանագիտության հարցերում՝ հանդես գալով որպես ակտիվ խաղացող մի քանի տարածաշրջաններում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը՝ Անկարայում «Անադոլու» գործակալության խմբագիրների հետ կայացած կլոր սեղանի ժամանակ։ Ըստ նրա՝ Թուրքիան ունի ռազմավարական ավազան, որը ներառում է Մերձավոր Արևելքը, Հարավային Կովկասը, Բալկանները, Սև ծովը և Աֆրիկան։ Արտգործնախարարը նշել…

Read More

Վրաստանում եղանակային բարդ պայմանների պատճառով փակ է Հայաստանի հետ սահմանային անցակետերից մեկը

Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը հայտնում է, որ եղանակային բարդ պայմանների պատճառով ժամանակավորապես փակ է Հայաստանի հետ սահմանային անցակետերից մեկը։ Սահմանափակումը գործում է Պարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ներքին ավտոմայրուղու 94-ից մինչև 110-րդ կիլոմետր (Փարավանի լեռնանցք) հատվածում։ Այս սահմանափակումը պայմանավորված է ձյան տեղումներով և վատ տեսանելիությամբ։ Հետևաբար, երթևեկությունը դեպի «Նինոծմինդա» – «Բավրա» անցակետ ներկայումս փակ է։

Read More

Երևանը կնորոգի հասարակական տրանսպորտային ֆլոտը՝ գնելով 170 նոր ավտոբուս

Ապրիլի 13-ին տեղի ունեցած աշխատանքային նիստում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ քաղաքապետարանը նախատեսում է զգալիորեն նորոգել հանրային տրանսպորտի ֆլոտը՝ գնելով 170 նոր ավտոբուս։ Քաղաքապետը նշել է, որ այս քայլը հիմնված է հասարակական տրանսպորտի ծառայությունների դիմաց միջոցների հավաքման ներուժի վրա։ Համաձայն նրա, նոր ավտոբուսների ձեռքբերումը կնպաստի ծառայության որակի բարձրացմանը և կփոխարինի շահագործման մեջ գտնվող…

Read More

Երևանում գույքագրվել է 50 վայր, որտեղ կրիտիկական է ջրահեռացման խնդիրը

Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը ապրիլի 13-ի աշխատանքային նիստի ընթացքում հայտնել է, որ մայրաքաղաքում գույքագրվել է 50 վայր, որոնք ունեն լուրջ ջրահեռացման խնդիրներ։ Վարչության պետը նշել է, որ այդ վայրերից երկուսի համար արդեն ֆինանսավորում է գտնվել, և շուտով կսկսվեն աշխատանքները խնդիրների վերացման ուղղությամբ։ Այդ վայրերից մեկը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող Եռաբլուր զինվորական…

Read More
Back To Top