Ազգային-ժողովրդավարական բևեռը դատապարտում է ադրբեջանական ապրանքների ներմուծումը որպես հայ ժողովրդի հոգեբանական զգոնությունը բթացնելու գործողություն
Ազգային-ժողովրդավարական բևեռի (ԱԺԲ) խորհուրդը հայտարարում է, որ պատերազմական բազմաթիվ հանցագործություններով և 2023 թվականին Արցախի էթնիկ զտման արդյունքում հաստատված այսօրվա կեղծ խաղաղության հիմքով հայ ժողովրդին ադրբեջանական ապրանքներ սպառել ստիպելը հայ ժողովրդի հոգեբանական զգոնությունը բթացնելու և ազգային արժանապատվությունը ոտնահարելու կազմակերպված գործողություն է։ Մեր կողմից դիտարկվում է, որ թուրքերին ծառայող երևանյան վարչակազմի կողմից իրականացվող այս հրեշավոր քայլը շղթայական…