«Ապրելու երկիր» կուսակցության նախագահը ԱՄՆ փոխնախագահին կոչ է անում միջնորդել Բաքվի բանտերում պահվող հայերի ազատ արձակման համար
«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը դիվանագիտական ճանապարհով նամակ է փոխանցել ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսին՝ խնդրելով միջնորդել Բաքվի բանտերում պահվող 20 հայերի ազատ արձակման հարցում։ Կուսակցության հայտարարության համաձայն՝ նամակը հղված է Ջեյմս Դեյվիդ Վենսին՝ կապված նրա Հարավային Կովկասում կատարելիք դիվանագիտական այցի հետ։ Թանդիլյանը նշում է, որ այս այցը կարևոր է ամերիկյան արտաքին քաղաքականության համար՝…