ՀՀ ԱԳ նախարարը և ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգը
Ապրիլի 14-ին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման ընթացքում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի հետևողական կյանքի կոչման հարցերը։ Զրուցակիցները հանգամանալից անդրադարձ են կատարել մայիսին Երևանում կայանալիք ՀՀ-ԵՄ գագաթնաժողովի բովանդակային նախապատրաստմանը։ Ընդգծվել է շոշափելի արդյունքների ապահովմանն…