Հայաստանի ՆԳՆ-ն ընդունել է Լիտվայի ԱԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությանը
Հայաստանի ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը հանդիպում է ունեցել Լիտվայի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Օդրա Պլեպիտեի գլխավորած պատվիրակության հետ։ Հանդիպման ընթացքում Արմեն Ղազարյանը բարձր է գնահատել երկու երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները և ՆԳ նախարարության մանդատի ներքո իրականացվող ինստիտուցիոնալ բարեփոխումների շրջանակում լիտվական կողմի փորձագիտական աջակցությունը։ Նախարարի տեղակալը ներկայացրել է ՆԳ նախարարությունում և ենթակա ծառայություններում ներքին…